Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«Կոմիտաս. երգենք միասին»

«Կոմիտաս. երգենք միասին»
07.02.2013 | 12:13

«Հայ մատենագրության» թվային գրադարանում ներկայացվելու են «Կոմիտաս. կյանքն ու գործը» մուլտիմեդիա հանրագիտարանը և «Կոմիտաս. երգենք միասին» DVD սկավառակները:

Կոմիտասի մասին պատմող մուլտիմեդիա սկավառակը կցուցադրի հեղինակը` Գարեգին Չուգասզյանը: Լիլիթ Պիպոյանը կներկայացնի «Կոմիտաս. երգենք միասին» սկավառակը, որում տեղ են գտել Կոմիտասի 20 երգերի մշակումները, այսպես կոչված` կարաոկեի ձևով: «Այսինքն, մարդիկ կարող են երգել` հետևելով տեքստին: Եվ, կարծում եմ, կերգենք միասին»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Պիպոյանը:
Միջոցառումը տեղի կունենա վաղը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսեյան մասնաշենքի Ալեք Մանուկյան սրահում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ